Ընկերության Մասին

       Բնական քարից խճանկարային սալիկները հայտնի են իրենց դարավոր պատմությամբ և տարածված են եղել բազմաթիվ մշակույթներում: Հայկական, Հունահռոմեական ճարտարապետներն օգտագործել են տրավերտինից և մարմարից մոզայկաներ թե՛ ներքին, թե՛  արտաքին տարածքներ երեսպատելու համար:

       Նուռ Մոզաիկ ընկերությունը համադրել է  արվեստագետ վարպետների ձեռագործ հմտությունները, խճանկարի պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունն ու տրենդային դիզայներական լուծումները, արդյունաբերական ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան: Արդյունքում՝ բնական քարից մոզայկաները վերաիմաստավորվել են և տեխափոխվել են ժամանակակից մի նոր հարթակ: Նուռ Մոզաիկ ապրանքանիշի խճանկարի հավաքածուներն իրենց մեջ միավորել են գեղարվեստական խՃանկարի ուժը, հնագույն մշակույթի ամենագեղեցիկ տարրերն ու հասարակության ակտուալ պահանջները: Բնական քարից սալիկների յուրաքանչյուր մոդել ինքնատիպ է՝ և հավասարազոր է գեղագիտական նորարություն:

       Եթե Դուք ցանկանում եք տալ պարզ և հասարակ տեսք Ձեր պատերին կամ հատակին,  միգուցե դուք փնտրում եք շքեղ և խնամված ոճ Ձեր տան համար, եթե ժամանակն է վերանորոգել սանհանգույցը, կամ նոր շունչ տալ Ձեր խոհանոցին, ապա այցելեք Նուռ Մոզաիկ: Մՙեր խանութ-սրահում դուք կգտնեք սալիկներ, որոնք կհամապատասխանեն ցանկացած ճաշակին և նախասիրությանը: